Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՈՒՂԻՂ․ Արմեն Աշոտյանը բողոքի միայնակ ակցիա է իրականացնում Հայաստանում ԵՄ պատվիրակության շենքի առջև (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր լուռ և միայնակ ակցիա է իրականացրել Եվրոպական միության դեսպանատան մոտ՝ պահանջելով ազատություն Երևանում ու Բաքվում պահվող հայ պատանդների, ռազմագերիների և քաղաքական բանտարկյալների համար։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Աշոտյանը նշեց, որ եվրոպական և համամարդկային արժեքները, որոնք տարիներ շարունակ քարոզվել են Հայաստանում, այսօր անտեսվում են հենց ԵՄ-ի կողմից։ Նրա վրա պաստառ էր՝ «Ազատությո՛ւն Բաքվում գտնվող հայ պատանդներին» գրությամբ։

Ըստ պաշտոնական տվյալների, Բաքվում այժմ պահվում է 23 հայ, որոնցից 16-ի դատավարությունը շարունակվում է, իսկ մյուսների նկատմամբ արդեն կայացվել են դատավճիռներ։

Աշոտյանը ակցիան կազմակերպել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրը։