A
A
Saint Louis Rapid & Blitz 2025. Լևոն Արենյանը երկրորդն է արագ շախմատում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը:
Լևոն Արոնյանը մրցանակային 2-րդ տեղն է զբաղեցրել Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 մրցաշարի արագ շախմատի մրցումներում: Մեր հայրենակիցը 18 հնարավորից վաստակել է 13 միավոր: Մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանան մեկ միավոր շատ է հավաքել:
Այսօր և վաղը մրցաշարի մասնակիցներն ուժերը կչափեն արդեն կայծակնային շախմատում: Լևոն Արոնյանի առաջին մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշն է, որը արագ շախմատում վաստակել է 10 միավոր և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ կիսել 3-4-րդ տեղերը: