Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԿԻՊՐՈՍ

Սպորտ

Փետրվարի 18-ից 21-ը Կիպրոսում կայանալիք միջազգային ավանդական մրցաշարին մասնակցելու նպատակով փետրվարի 15-ին Կիպրոս կմեկնի Հայաստանի Ազգային հավաքականը:

Հավաքականի կազմում ընդգրկված են Սարգիս Հովսեփյանը, Արման Քարամյանը, Արտավազդ Քարամյանը, Արա Հակոբյանը, Եղիշե Մելիքյանը, Բարսեղ Կիրակոսյանը, Արթուր Ոսկանյանը, Ռոմիկ Խաչատրյանը, Արման-Դանիել Համբարձումյանը, Էդել Ապուլա Էդիմա Բետեն, Կառլ Լոմբեն, Աղվան Մկրտչյանը, Տուդոր Մարիան Զեչուն, Ալեքսանդր Թադեւոսյանը, Կարեն Ալեքսանյանը, Լեւոն Պաչաջյանը, Էդգար Մանուչարյանը, Դավիթ Գրիգորյանը, Գալուստ Պետրոսյանը:

Փետրվարի 15-ին Կիպրոս կմեկնի նաեւ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պատվիրակությունը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: ՀՖՖ նախագահը եւ ՀՖՖ գործադիր տնօրենը Կիպրոս են մեկնում Կիպրոսի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հատուկ հրավերով` որպես միջազգային մրցաշարի պատվավոր հյուրեր:

Փետրվարի 15-ին Կիպրոս կմեկնի նաեւ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը`հավաքականի գլխավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Կիպրոս է մեկնում նաեւ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը»:

Փետրվարի 18-ին Հայաստանի հավաքականը կմրցի Հունգարիայի հավաքականի հետ, որի գլխավոր մարզիչն է հանրահայտ Լոթար Մաթեուսը: Հունգարացիներին հաղթելու դեպքում հայ ֆուտբոլիտները կմրցեն Լատվիա - Ղազախստան զույգի հաղթողի հետ:

Իտալիայում անցկացված մրցաշարի օրերին մարզումների ընթացքում վնասվածք է ստացել Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան: Ամենայն հավանականությամբ Միխայ Ստոյկիցան Կիպրոս կժամանի ոտքի վիրահատությունից հետո: