Բացել լրահոսը Փակել լրահոսը
CaptWEWure
A A
Սպորտ

Կարեն Խաչանովը պարտվել է Տորոնտոյի մրցաշարի եզրափակչում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Տորոնտոյի մրցաշարի եզրափակչում:

Եզրափակչում Խաչանովը զիջել է ամերիկացի 22-ամյա թենիսիստ Բեն Շելթոնին։ Առաջին սեթում 7-6 հաշվով հաղթել է Կարեն Խաչանովը, երկրորդ և երրորդ սեթերում նա պարտվել է մրցակցին՝ համապատասխանաբար 4-6 և 6-7 հաշվով։