A
A
Հիշողությունների բույրը՝ Օծանելիքի թանգարանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի սրտում՝ Պուշկինի 4 հասցեում, բացվել է յուրօրինակ թանգարան, որը բացի տեսնելուց, կարելի է նաև զգալ՝ բուրմունքի տեսքով։ Օծանելիքի թանգարանը ոչ միայն ցուցադրում է դարերի պատմություն ունեցող անուշաբույր մշակույթը, այլև արթնացնում է հիշողություններ՝ տանելով մեզ դեպի անցյալ։
Թանգարանում ներկայացված են բացառիկ սրվակներ, որոնք երբևէ եղել են պալատական տիկնանց վզին կախված կախազարդերի տեսքով։ Յուրաքանչյուր օծանելիքի շիշ արվեստի ստեղծագործություն է՝ արտահայտելով իր դարաշրջանի ոճը և ստեղծողի ձեռագիրը։
Մի փոքրիկ անկյուն հատկացված է պարֆյումերին, ում կախարդական ձեռքերի, յուրահատուկ հոտառության շնորհիվ տարբեր յուղերի համադրությամբ մի նոր բույր է ծնվում ու ասես փորձում միաձուլվել ու ապրել այս հարկի տակ: