Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ծաղկավաճառները շարունակում են բողոքել. արգելվել է ծաղիկներ ՌԴ արտահանումը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ծաղկավաճառները շարունակում են բողոքել. արգելվել է ծաղիկներ ՌԴ արտահանումը:

Արմավիրի մարզի Զվարթնոց համայնքի ջերմոցատերերը փակել էին Երևան-Արմավիր մայրուղին՝ բողոքելով իրենց ծաղիկների արտահանման արգելքից։ Ճանապարհի երկայնքով շարել էին ծաղիկներ՝ նշելով, որ դրանք այլևս պիտանի չեն ոչ վաճառքի, ոչ արտահանման համար։

Ջերմոցատերերը պահանջում են պետական պարզաբանում՝ ինչու է ռուսական կողմը արգելել հայկական ծաղիկների մուտքը ՌԴ։ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ սերտ աշխատում են ռուս գործընկերների հետ, և արդեն մի քանի ընկերության արտահանումը վերսկսվել է։

Բողոքավորները հայտարարեցին, որ կմասնակցեն վաղը կայանալիք քննարկմանը միայն ուղիղ հեռարձակման դեպքում, հակառակ դեպքում նոր ակցիաներ կանցկացնեն։