Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Նաև նրանց գործունեության արդյունքում է, որ մենք հասել ենք այս վիճակին․ Նարեկ Մանուկյան (տեսանյութ)

«Իմ դերը լինելու է մարդկանց համախմբելու և մեր ազգի, մեր ժողովրդի իղձերն իրականացնելը։ Այն, ինչ այսօր անում է մեր իշխանությունը, այդ ամենից շատ հեռու է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Արմենիա-2026» շարժման հիմնադիր Նարեկ Մանուկյանը՝ անդրադառնալով իր առաջիկա քաղաքական գործունեությանը։

Հիշեցնենք, որ նա Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենն էր, պաշտոնից ազատվեց ապրիլին և երկու ամիս անց հիմնեց «Արմենիա-2026» շարժումը։ «Ա1+»-ի հետ զրույցում Նարեկ Մանուկյանն ասաց, որ գործելու է ընդդիմադիր դաշտում և համագործակցելու է բոլոր այն ուժերի հետ, որոնք կկիսեն իր գաղափարներն ու մտքերը։

«Կարմիր գծեր կան միայն գործող իշխանության ղեկավարի հետ, քանի որ նա ցույց է տվել, որ Հայաստանում առաջացնում է պառակտում։ Եվ այս ամենը հենց նրա դեմ է։ Իսկ ընդդիմադիր դաշտում կարելի է համագործակցել բոլորի հետ՝ բացառությամբ այն մարդկանց, որոնք հնարավորություն ունեցել են, բայց դրանք չեն օգտագործել այնպես, ինչպես մենք ենք ցանկանում։ Նաև նրանց գործունեության արդյունքում է, որ մենք հասել ենք այս օրվան»,- հավելեց Նարեկ Մանուկյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ իր հիմնադրած «Արմենիա-2026» շարժումը 2026թ․ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։ Չբացառեց, որ մինչ ընտրությունները կուսակցություն կհիմնադրի, հակառակ պարագայում կհամագործակցի իր տեսլականները կիսող ուժերի հետ։

Նարեկ Մանուկյանը խոսեց նաև ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներից, եկեղեցականների և իշխանությունների հակասություններից, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ու այլ հարցերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։