Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ուղիղ միացում Քննչական կոմիտեից (տեսանյութ)

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը ոտքով շարժվել է դեպի Քննչական կոմիտե

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը փորձել է ոտքով շարժվել դեպի ՀՀ Քննչական կոմիտե, քանի որ հավաքված քաղաքացիները չեն թույլ տվել, որ նա նստի ավտոմեքենա։ Սրբազանն ասել է․ «Ոտքով կգնամ այնքան, որքան կկարողանամ»։

Այնուհետև, դուրս գալով Մայր Աթոռի տարածքից, նա շարունակել է ճանապարհը մեքենայով։ Միքայել սրբազանը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին՝ քահանաներին, հավատացյալներին և Վեհափառ Հայրապետին։ Նա նշել է, որ իրավապահները գործել են նպատակաուղղված՝ ուժի ցուցադրությամբ և փորձելով խաթարել Մայր Աթոռի հոգևոր մթնոլորտը։

Սրբազանը պնդել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները շինծու են և ինքն երբեք չի խուսափել պատասխանատվությունից։ «Հոգևորականներս ապրում ենք որպես աքսորյալներ, բայց Աստված ամենուր է՝ նույնիսկ բանտում», – ընդգծել է նա։