Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ․ ՆԳՆ

Ճամբարակում միջգերատեսչական մակարդակով տարվում են անհրաժեշտ աշխատանքներ
 
Ճամբարակի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած գազի պայթյունի կապակցությամբ Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները համատեղ իրականացնում են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ։
 
Միջգերատեսչական մակարդակով, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, աշխատանքներ են տարվում տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կարիքն առաջանալու դեպքում կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով։
 
Տեղում որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ, ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
 
Որոնողափրկարարական միջոցառումներն ինտենսիվորեն շարունակվում են։