A
A
ՀԱՅ ՀՐԱՁԻԳԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Երեւանցի հրաձիգ Նորայր Բախտամյանը Ուկրաինայի Լվով քաղաքում 20 օրյա համատեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում ուկրաինացի մարզիկների հետ: Այս ժամանակահատվածում Բախտամյանը մասնակցեց 3 խոշոր մրցաշարերի:
Նախ նա հանդես եկավ Ուկրաինայի գավաթի խաղարկությունում 50 եւ 10 մետր հեռավորություններում գրավելով 2-րդ տեղը: Ապա մեկնեց Գերմանիա, որտեղ 50 մետր հեռավորությունում կրկին 2-րդը ճանաչվեց:
Երեւան վերդառնալու նախօրյակին Բախտամյանը մասնակցեց նաեւ Ուկրաինայի բաց առաջնությանը` 10 մետր հեռավորությունում գրավելով 2-րդ տեղը, իսկ ահա 50 մետրում հայ հրաձիգը 3 միավորով բարելավելով իր անձնական ռեկորդը 571 միավորով գրավեց 1-ին տեղը: