Բացել լրահոսը Փակել լրահոսը
62ca1a3c2444cb2adcbd86dc6bc8cc86f1f91d67
A A
Պաշտոնական

«Ռենկո»-ն կմասնակցի Անգլիական այգու վերակառուցմանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Երևանում մեկնարկող քաղաքաշինական խոշոր ծրագրին զուգահեռ՝ «Ռենկո»-ն ստանձնել է նաև Անգլիական այգու վերակառուցումը:

Քաղաքային զարգացման համատեքստում կարևորելով ներդրումային ծրագրերի նշանակությունը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ համատեղ իրականացված ծրագրերը լավ հիմք են նոր նախագծերի համար, և համոզմունք է հայտնել, որ դրանք ևս հաջողելու են:

«Քաղաքի զարգացման համար ներդրումային ծրագրերը չափազանց կարևոր են, քանի որ դրանք կարող են զգալիորեն բարելավել ինչպես քաղաքային ենթակառուցվածքները, այնպես էլ բնակիչների կյանքի որակը։ Անգլիական այգին առանցքային նշանակություն ունի Երևանի համար, և այս նախագծի կյանքի կոչման հարցում մենք ունենք սեփականության զգացում»,- նշել է Տիգրան Ավինյանն ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանգնած է կարևոր այս նախագծի կողքին:

Շնորհակալություն հայտնելով մշտական աջակցության ու պատրաստակամության համար՝ «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենն իր հերթին նշել է, որ իրենց համար ևս մեծ պատասխանատվություն է Երևանում կարևոր նախագծերի իրականացումը:

«Մենք մեծ հավատ ունենք Հայաստանի, Երևանի նկատմամբ, ինչն էլ հիմք է շարունակական ներդրումների»,- նշել է Ջովաննի Ռուբինին: