
A
A
Մարտունիում հացամթերքի արտադրամասը փակվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
Աջակցիր «Ա1+»-ինՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել ՎԱԳԵ ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։
Մասնավորապես՝
- արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- արտադրական օբյեկտը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Հացամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել են խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետներ: