Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՐԱՄՅԱՆՆԵՐԸ ՀԵՌԱՑԱՆ «ԱՐՍԵՆԱԼԻՑ»

Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արման եւ Արտավազդ Քարամյանները ժամկետից շուտ խզել են պայմանագիրը Կիեւի «Արսենալի» հետ եւ վերադարձել են Երեւան:

Ուկրաինական ակումբը արդեն մի քանի ամիս է հայ ֆուտբոլիստներին աշխատավարձ չէր վճարում, որի պատճառով Քարամյանները ստիպված էին հեռանալ Կիեւից:

Առայժմ դժվար է ասել, թե երկվորյակ եղբայրները որտեղ կշարունակեն իրնց կարիերան, սակայն հայտնի է, որ մի քանի ուկրաինական ակումբներ անտարբեր չեն նրանց նկատմամբ:

Արմանը եւ Արտավազդը մի քանի օրից Հայաստանի ազգային հավաքականի կազմում կմեկնեն Կիպրոս, որտեղ կմասնակցեն 8 թիմերի մասնակցությամբ մրցաշարի:

Այս մրցաշարին ներկա են լինում եվրոպական մի շարք ակումբների սելեկցիոններ, ուստի Քարամյանները իրենց լավ դրեւսորելու դեպքում հեշտությամբ նոր ակումբ կգտնեն: