
Ֆրանկոֆոնիայի օրերի փակման համերգ. Ֆորե «Ռեքվիեմ»
Աջակցիր «Ա1+»-ինԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը ապրիլի 29-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։
Համերգն անցկացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և «Institut français d’Arménie» կազմակերպության հետ համագործակցությամբ:
Համերգը ղեկավարելու է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը (Գերմանիա)։ Կհնչի Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմը»։
Բեմում կլինեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), մենակատարներ՝ Էմանուել Շիմենտո (սոպրանո, Ֆրանսիա), Աշոտ Ղանթարջյան (բարիտոն, Հայաստան)։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ