Բացել լրահոսը Փակել լրահոսը
crash
A A
Պաշտոնական

Երևան-Երասխ էլեկտրագնացքը բախվել է մարդատար մեքենայի․ երկու զոհ

Բախում դժբախտ ելքով

Մարտի 5-ին ժամը 19:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Երասխ երթուղով ընթացող մերձքաղաքային էլեկտրագնացքը բախվել է մարդատար մեքենայի:

Բախումը տեղի է ունեցել Մասիս-Արտաշատ վազուրդի չկառավարվող գծանցման հատվածում ՝ ավտոմեքենայի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով: Դժբախտաբար, մեքենայում գտնվող չորս անձանցից երկուսը մահացել են:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իր խորին ցավակցությունն է հայտնում մահացածների հարազատներին և մերրձավորներին, ու քաղաքացիներին հերթական անգամ կոչ է անում պահպանել գծանցումների հատման ճանապարհային երթևեկության կանոնները: