A
A
Մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին․ այսպիսի գրառում է կատարվել ՀՀ-ում ԱՄՆ դեպանության ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք՝ 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը:
Սումգայիթյան նախճիրը դարձավ Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի հայության օրինական կամարտահայտման պատասխանը և ամբողջ խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հայատյաց քաղաքականության մարմնացումը: Ինտերնացիոնալ Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր` խափանել հիմնախնդրի հնարավոր լուծումները, Լեռնային Ղարաբաղի հայերին վախեցնել նոր արյունահեղություններով և ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական շարժումից: Տասնյակ մարդիկ են սպանվել սադիստական դաժանությամբ, որոնց մի զգալի մասը ողջակիզվել են ծեծի, խոշտանգումների ու բռնությունների ենթարկվելուց հետո: Հարյուրավոր մարդիկ դարձել են հաշմանդամներ և այդպիսին կմնան ողջ կյանքում, հազարավորները դարձան փախստականներ...