Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սահմանադրական փոփոխությունը Ալիեւի պահանջ չէ․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է ավելի վաղ, 2020 թվականից սկսած և Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացների հետ առնչություն չի կարող ունենալ, այն եղել է ներքին գործընթաց և շարունակելու է մնալ ներքին գործընթացը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին՝ ե՞րբ է սկսվելու սահմանազատման գործընթացը, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, նա պատասխանեց. «Աշխատանքային քննարկումների մասին, եթե ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում, հրապարակային հայտարարվում է: Երբ որ գործընթաց լինի, հրապարակային դրա մասին կխոսի համապատասխան գերատեսչությունը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կա աշխատանքային խումբ, եթե ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում, հրապարակային բոլորին հայտնի է դառնում»