Բացել լրահոսը Փակել լրահոսը
makron-tramp
A A
Քաղաքականություն

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախքան Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցով Փարիզում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ արտահերթ գագաթնաժողովի մեկնարկը։

Այս մասին հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատը՝ նշելով, որ զրույցը տևել է 20 րոպե։

Սպիտակ տունը դեռևս չի հաղորդել երկու առաջնորդների զրույցի մասին։