
Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ այն տեւել է գրեթե մեկուկես ժամ
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկար հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։
Նա այդ մասին գրառում է արել սոցիալական կայքերի իր էջում։
Նրա խոսքով, երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինան, Մերձավոր Արեւելքը, էներգետիկ հարցերը եւ մի շարք այլ թեմաներ։
«Քիչ առաջ նոր երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկեցինք հարցեր Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական ինտելեկտի, դոլարի և այլ թեմաներով», գրել է նա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւս հաստատել է, որ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտնում է Ria.ru-ն։
Նա նշել է, որ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարները հեռախոսով խոսել են գրեթե մեկուկես ժամ։