Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_5424
A A
Պաշտոնական

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը Հնդկաստանում հանդիպել է հնդիկ գործընկերոջ՝ Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության ղեկավարի հետ

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (Defence Research & Development Organisation, DRDO) ներկայացուցիչներին` կազմակերպության ղեկավար Դոկտոր Սամիր Վ. Կամատի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ գիտահետազոտական մշակումների հեռանկարների, ինչպես նաև ռազմատեխնոլոգիական ոլորտում միջգերատեսչական կապերի զարգացման հնարավորությունների վերաբերյալ: