A
A
«Մի հատ հայրիկին այսօր երեկոյան հարցրեք՝ բանավիճելու բան կա, թե՞ չկա» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Դեռ պետք է պարզել՝ խոսակցություններից որոնք են ճղճիմ, որոնք՝ ոչ»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին, թե պատրա՞ստ է Ալեն Սիմոնյանի ասածների համար ներողություն խնդրել։ Վարչապետը կարծիք հայտնեց, որ պատգամավորի տված հարցում շատ փաստական սխալներ կան։
«Հիմա այդ փաստական սխալներին որ անդրադառնամ, կարող է պարզվի՝ ներողություն խնդրելու անհրաժեշտություն Դուք ունեք։ Բայց ես նման բան Ձեզնից չեմ ակնկալում, որովհետև անիմաստ է նման բան Ձեզնից ակնկալելը»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ նախկին 3 նախագահի հետ բանավեճի իր առաջարկին Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոնի Քոչարյանն էր պատասխանել՝ ասելով, որ բանավիճելու բան չունեն։