Բացել լրահոսը Փակել լրահոսը
ավտոբուս
A A
Պաշտոնական

Ստուգայցեր է իրականացվում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի գրառումը․

Հարգելի՛ գործընկերներ,
 
Հաշվի առնելով մամուլում և Երևանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։
 
Ստուգայցերը իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը։