Կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք․ Սիմոնյանը՝ արցախցի լրագրողին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի ցանկանում գնահատական տալ ռազմական էսկալացիայի վտանգին՝ նշելով, որ նման հավանականության հաշվարկը մշտապես օրակարգում է 2020 թվականից ի վեր։
Նրա խոսքով, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ձեռնարկել որոշակի քայլեր, սակայն Հայաստանը պատրաստ է հնարավոր զարգացումներին։ Սիմոնյանն անդրադարձավ նաև քննադատություններին, որոնք կապված են ռազմական տեխնիկայի ձեռքբերման հետ՝ նշելով, որ նման միջոցառումները անհրաժեշտ են։
Նա ընդգծեց, որ ռազմական էսկալացիայի վտանգը միշտ լուրջ են գնահատում, քանի որ չեն կարող թույլ տալ թուլանալ կամ անտեսել անվտանգության կարիքները։
Սիմոնյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել, թե Հայաստանը ագրեսիվ քայլեր է ձեռնարկում, սակայն միջազգային գործընկերները հստակ պատկերացում ունեն իրավիճակի մասին և գիտեն, որ նման մեղադրանքներն անհիմն են։ Նա հավելեց, որ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումը բավականին բացասական է։