Բացել լրահոսը Փակել լրահոսը
475840046_931518522401737_4224805666586927502_n
A A
Պաշտոնական

Շտապօգնության ծառայության հերթապահ աշխատախմբերը ծառայություն են իրականացնում Համահայկական ձմեռային խաղերում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է․

Ջերմուկում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում առաջին բուժօգնության ծառայությունն են իրականացնում Հանրապետական շտապօգնության ծառայության հերթապահ աշխատախմբերը:
 
Բրիգադները խաղերի ամբողջ ընթացքում կլինեն այնտեղ` համալրված բժշկական համապատասխան պարագաներով և անհրաժեշտ դեղարկղերով:
 
Շտապօգնության այս մեքենաները` որպես նվիրատվություն, ստացել ենք Կորեայի Հանրապետության կառավարության կողմից` ի նշան փոխադարձ բարեկամության և համագործակցության: