A
A
Գնել Սանոսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ ավարտվել է Շինուհայր ենթակայան կատարած այցով
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ ավարտվել է Շինուհայր ենթակայան կատարած այցով, հայտնում են ՏԿԵՆ-ից։
Գնել Սանոսյանը դիտարկել է ենթակայանում կատարված աշխատանքները։
Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:
Ենթակայանի դրվածքային հզորությունը 251 մեգավատ է։ Տեղադրված են մեկ 125 և երկու 63 մեգավատ հզորության նոր ավտոտրանսֆորմատորնե։Այն համակարգային նշանակության հանգուցային ենթակայան է: Բոլոր անջատիչները, բաժանիչները ամբողջությամբ փոխվել են։
Շինուհայր ենթակայանը միակն է,որտեղ կան բոլոր լարումները՝ 220, 110, 35, 10 և 6։