Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սա նշանակում է, որ ինչ-որ վատ բան է սպասվում Հայաստանին, որին պետք է մանակից լինի ՍԴ-ն․ Թովմասյան (տեսանյութ)

«Ես մինչև վերջ դատարանին հնարավորություն էի տվել արդարադատություն իրականացնել։ Կրկնում եմ՝ սա իմ դատավճիռը չի, սա մեր երկրի արդարադատության հիմքից ևս մեկ քար հանելու ճանապարհին կատարված քայլ է։ Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր՝ իր ամբողջ էությամբ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ իր վերդիկտի հրապարակումից հետո։

Հիշեցնենք՝ դատարանը Թովմասյանին մեղավոր ճանաչեց 2 դրվագով, սակայն ազատեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ։

Նրա խոսքով՝ երբ դատավորը նիստի ընթացքում սկսում է քնել, ապա քնած էլ կարող է նման վճիռ կայացնել։

«Անհաղորդ էր ամբողջ պրոցեսին, իրեն պրոցեսը հետաքրքիր չէր, ի սկզբանե գիտեր՝ ինչ որոշում է կայացնելու։ Տասնյակ իրավունքների խախտումը, երկար ճառերը, հիմնավոր ճառերը, հիմնավոր փաստարկները խոսում էին այն մասին, որ Հայաստանին ինչ-որ վատ բան է սպասվում, որին պետք է մասնակից Սահմանադրական դատարանը։ Սրա մասին ես խոսել եմ դեռ 2020-ին։ Առաջիկայում կերևա, կտեսնեք, թե ՍԴ-ն ինչ է անում»,-նշեց դատավորը՝ հավելելով, որ վերդիկտը բողոքարկելու են։

 

Մանրամասները՝ տեսանյութում։