A
A
Բերքաբերի գյուղապետը հաստատել է ադրբեջանական զորքերի հետքաշումը դիրքերից մեկից
Աջակցիր «Ա1+»-ինՏավուշի մարզի Բերքաբեր–Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից շուրջ 1 ամիս առաջ ադրբեջանական հենակետը հետ է քաշվել։ Այս մասին News.am–ի հետ զրույցում ասել է Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը։
Նշենք, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները հետ են քաշվել այն դիրքից, որի շրջանում իրականացվում էր սահմանազատումը։