A
A
Իմ ընտանիքում արյունատվությունը համարվում է կյանք փրկելու հնարավորություն, որը բաց թողնել չի կարելի․ Ավանեսյան
Աջակցիր «Ա1+»-ինԻմ ընտանիքում արյունատվությունը համարվում է կյանք փրկելու հնարավորություն, որը բաց թողնել չի կարելի․ ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Գրառումը՝ ստորև․
Այսօր` Արյան դոնորի համաշխարհային օրը, Արյունատվության բացօթյա ակցիային մասնակցեցի ամուսնուս հետ:
Իսկ ինքնազգացողությունս շատ լավ է, քանի որ արյունատվությամբ կարևոր մեկի կյանքն ենք փրկում, մեր առողջությունը բարելավվում է, ունենում ենք ինքնաբավության անբացատրելի զգացում:
Շնորհակալ եմ ՁԵԶ, սիրելի դոնորներ: