Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչ է կատարվում այս պահին հրապարակում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Այս պահից սկսած մեկնարկում են անհնազանդության ակցիաները, իսկ 18։30-ին կմեկնարկի հանրահավաքը, հայտարարեց սրբազանը։ 

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը՝ 6 հոգի, պատրաստ է միանալ անվստահության գործընթացին։

Հանրապետության հրապարակից դեպի բուհեր Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի մասնակիցների թիվը գնալով մեծանում է։ Տարբեր բուհերից խմբերով ուսանողներ են միանում Բագրատ Սրբազանին։ Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով կանգ է առնում բուհերի մոտ, կոչ է անում ուսանողներին՝ միանալ իրենց շարժմանը, թույլ չտալ հայրենիքի կորուստ։ Մինչև այս պահն իրենք եղել են ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։ Ընդ որում Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով մտել է Կոնսերվատորիա, հնչեցրել իր կոչը և դուրս եկել։