Բացել լրահոսը Փակել լրահոսը
947528-770x510
A A
Հասարակություն

Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը

Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը, ինչը զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել այն, գրում է Ազատությունը։

Բնակիչները համոզված են, որ այդ հատվածում արդեն չափումներ են իրականացվում և Բաղանիսից Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում: Նրանք կասկածներ ունեն, որ հնարավոր է ժամերի ընթացքում այդ ճանապարհն արդեն անցնի ադրբեջանական կողմին:

Պարեկային ծառայության աշխատակիցները որևէ հարցի չեն պատասխանում:

Ներկա են նաև Ազգային ժողովի պատգամավորներ:

Գյուղացիները չեն թույլատրում նկարահանում անել: Մեկ նկարահանող խմբի բնակիչները հրելով հեռացրին տարածքից: