Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-04-22 170642
A A
Հասարակություն

Ոստիկանները թույլ տվեցին բարձրանալ Ոսկեպարի եկեղեցի

Ոստիկանները թույլ տվեցին հավաքված քաղաքացիներին բարձրանալ Ոսկեպարի սուրբ Աստվածածին եկեղեցի։ Հենց այդ հատվածում, գոնե տեսանելի մասում, ականզերծման աշխատանքները, կարծես, ավարտվել են։ Զինծառայողներ այդ հատվածում չեն երևում, գրում է Ազատությունը։

Բարձրանալ ու նկարահանումներ անել չթույլատրվեց, միայն քաղաքացիները բարձրացան, իսկ իջնելուց հետո սկսեցին վերադառնալ Կիրանցի հատված։ Ոսկեպարցիներից ոմանք էլ վերադարձան գյուղ։

Կեսօրին նրանք տեղեկացան, որ Ոսկեպարում լարված իրավիճակ է, պնդեցին, որ զինված ուժերն այնտեղ ականազերծման աշխատանքներ են իրականացնում։

Եկեղեցու մոտ ոստիկաններ էին, նրանք շարքով կանգնել էին բնակիչների ու եկեղեցու միջև։ Ընթացքում մի քանի անգամ իրավիճակը լարվեց։

Զուգահեռ արդեն Վրաստան տանող ճանապարհը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածը երեկվանից փակ է։ Մարդիկ գիշերել են այնտեղ, հայտարարում են՝ չեն պատրաստվում հեռանալ։

«Պիտի գան, պարզաբանում տան, որոշեն՝ ինչ ա, ինչ չի, հո տենց միակողմանի տալով չի՞», - ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։