Բացել լրահոսը Փակել լրահոսը
506
A A
Հասարակություն

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում այսօր կատարվել են քննչական գործողություններ

Ի պատասխան այսօր զանգվածային լրատվամիջոցներով «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի վերաբերյալ տարածված լուրերի՝ ԲԿ-ն հայտնում է հետևյալը.
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունում այսօր կատարվել են քննչական գործողություններ:
 
Հիմք ընդունելով այն, որ ՀՀ օրենսդրության համաձայն նախաքննական մարմինների կողմից իրականացվող գործողությունները գաղտնի են և հրապարակվում են բացառապես վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ, ուստի հավելյալ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունը չունի:
Միաժամանակ, մեր գործընկեր զանգվածային լրատվամիջոցներին խնդրում ենք զերծ մնալ այնպիսի տեղեկատվություն
հրապարակելուց և տարածելուց, որը չի համապատասխանում իրականությանը և որի վերաբերյալ տեղեկությունները ստացվել են ոչ հավաստի աղբյուրներից:
 
Կարևոր ենք համարում ընդգծել, որ Ուիգմորի առաջնային նպատակը և առաքելությունը Հայաստանում երեխաներին բարձրակարգ, վստահելի և անվտանգ բուժօգնության տրամադրումն է: Նույնիսկ նմանատիպ իրավիճակներում, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անձնակազմը շարունակում է բնականոն գործունեությունը և որևէ կերպ չի խաթարվում բուժառուների բժշկական օգնության ստացման կարևորագույն իրավունքը: