Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոցում երեխա
A A
Հասարակություն

Արմավիրի մարզում 2-ամյա երեխան գազօջախը գլխին է գցել և մարմնական վնասվածքով տեղափոխվել է ԲԿ

SHAMSHYAN.com տեղեկություններով ապրիլի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկից գազօջախը գլխին գցելու հետևանքով «գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ ծնողներն իրենց մոտ են տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է աղբյուրը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Տ․ Ե․-ն է։ Ոստիկանության Արմավիրի  բաժնի ծառայողները բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում  պարզել են, որ ապրիլի 2-ին ժամը 11։00-ի սահմաններում Տ.Ե․-ն իր հոր հետ միասին գտնվել է իրենց տան բակում, որտեղ ծնողի անուշադրության և անփութության հետևանքով, մոտեցել է բակում տեղադրված ամառային գազօջախին և բացել դուռը, որի ժամանակ գազօջախը տեղաշարժվել և ընկել է վերջինիս վրա՝ պատճառելով  մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։