A
A
ՀՀ կառավարությունը «Գոյ» թատրոնի ներկայացրած փաթեթը վերահասցեագրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կառավարությունը արձագանքել է «Գոյ» թատրոնի՝ կառավարությանը ներկայացրած փաթեթին, որով թատրոնը խնդրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Գոյ»-ին հնարավորություն տալ գործել որպես անկախ թատրոն:
«Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը, որը թատրոնի ստեղծագործական խմբի այլ ներկայացուցիչների հետ ապրիլի 3-ից անժամկետ նստացույց է իրականացնում թատրոնի փակ դռան առաջ, ապրիլի 5-ին «Գոյ»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում ասաց. «Այսօր նստացույցի երրորդ օրն է, և մենք արդեն ՀՀ կառավարությունից պատասխան ունենք: ՀՀ կառավարությունը երեկ ինձ ուղարկել է մի հաղորդագրություն, որում ասվում է, որ իրենց հասցեագրված փաթեթը վերահասցեագրվել է և ուղարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն»: