Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանին: Վարչապետը շնորհավորել է պարոն Պողոսյանին համալսարանի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ամերիկյան համալսարանի դերը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում: Բրյուս Պողոսյանն անդրադարձել է Ամերիկյան համալսարանում նախատեսվող ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին: Մտքեր են փոխանակվել նաև բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ կառավարության բարեփոխումների շուրջ: Կրթության որակի բարձրացման համատեքստում զրուցակիցները կարևորել են դրանց հետևողական իրականացումը: