Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այդ 3 միլիարդը դրեք Ոսկեպարի պաշտպանության վրա․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

«Ես ասում եմ, որ դրանք ադրբեջանական չեն, դրանք հայկական տարածքներ են՝ բոլոր առումներով։ 1980-ականներին Մոսկվայում Կրիսկովի մոտ ե՛ւ Ադրբեջանն է ստորագրել, ե՛ւ Հայաստանը։ Նույն Ոսկեպարի մոտ մենք ունենք ստանալիք 31 հազար հեկտար հող։ Պնդում եմ, որ Ալեն Սիմոնյանը ստախոս է, ավելին քան ստախոս է»,-այսօր «Ազատության» հրապարակում «Միասին» շարժման հանրահավաքից առաջ հայտարարեց նախկին վարչապետ, շարժման անդամ Հրանտ Բագրատյանն՝ արձագանքելով Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը՝ ես ման եմ գալիս այն մարդկանց, ովքեր կգան ու կապացուցեն, որ դա ՀՀ  տարածք է։ Խոսքը Տավուշի չորս գյուղերի մասին է, որոնք ՀՀ-ն մտադիր է հանձնել Ադրբեջանին։ Դիտարկմանը՝ իշխանությունն ասում է՝ եթե չտանք, պատերազմ կսկսվի, Բագրատյանն ասաց՝ բա դու ինչի համար ես վարչապետ աշխատում, պատերազմի վտանգ կա, պատրաստվի․«Այսինքն, ցանկացած վարչապետ գա ու ասի՞, թե՝ քանի որ պատերազմի վտանգ կա Թուրքիայի հետ, հողերը տանք»։
Մանրամասները՝ տեսանյութում