Ambassador Margaryan's Statement at UN Security Council Open Debate on Promoting conflict prevention (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ելույթը ՄԱԿ ԵՏՀ կայուն զարգացման տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ ԵՏՀ կայուն զարգացման տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածին: Վահան Կոստանյանը իր խոսքում, մասնավորապես, նշել է. 💬 « … Գտնվելով 2030թ. օրակարգի իրականացման գործողությունների տասնամյակի կեսին՝ այս ֆորումը ևս մեկ հնարավորություն է ընձեռում անդրադառնալ ձեռքբերումներին և առկա խնդիրներին: (…) Կարևոր է վերանայել ռազմավարությունները, խթանել գլոբալ գործընկերությունը ու գործողությունները՝ արագացնելու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) առաջընթացը: Հետևաբար, Հայաստանն աջակցում է Գլխավոր քարտուղարի «Մեր ընդհանուր օրակարգին» և նրա փոխակերպող գործողությունները, որոնք ուղղված են ապահովելու ՄԱԿ-ի համակարգի՝ խաղաղության, կայուն զարգացման և բոլոր ժողովուրդների համար մարդու իրավունքների պաշտպանության մանդատի իրագործումը: Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված կայուն զարգացման նպատակներին և դրանց ազգայնացմանը, խարսխված է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար բարենպաստ միջավայր ստեղծելու մեր վճռականության վրա: Մենք զգալի ջանքեր ենք գործադրել՝ ներառական և որակյալ կրթություն, հասանելի առողջապահական համակարգ և հուսալի սոցիալական պաշտպանության ծառայություններ ապահովելու, ինչպես նաև գենդերային հավասարության հասնելու և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման համար: Արդյունավետ կառավարման և թափանցիկության խթանումը, հաշվետու պետական ինստիտուտների կառուցումը և կոռուպցիայի նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության քաղաքականությունը մեր Կառավարության առաջնահերթություններից են: