Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պեսկով
A A
Քաղաքականություն

Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին հայտարարությունները

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի հարցին, թե որն է իր պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը, և եթե այդ պատասխանը չհամապատասխանի հայկական կողմի պատկերացումներին:

«Մոսկվան լսել է Փաշինյանի հայտարարությունները: Մեծ աշխատանք պետք է տարվի, իրավիճակի պարզաբանման համար շփումներ են պետք ինչպես ՀԱՊԿ շրջանակում, այնպես էլ երկկողմ մակարդակով»,- նշել է Պեսկովը: Նա հավելել է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ կապված ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովի անցկացման մասին որոշումը կկայացնեն կազմակերպության ներկայացուցիչները։