Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (7)
A A
Բիզնես

Դիմավորեք ASUS Zenbook DUO՝ բազմաբնույթ սարքի նոր սահմանում

ASUS-ը ներկայացնում է Zenbook Duo 2024-ը՝ այս տարվա նորամուծությունն ընկերության նոթբուքերի շարքում:

Այս եզակի երկու էկրան ունեցող նոթբուքը ոչ միայն բարձրացնում է արտադրողականության նշաձողը, այլև վերաիմաստավորում է շարժական համակարգիչների դիզայնն ու ֆունկցիոնալությունը: Zenbook Duo-ն հագեցած է պրոցեսորների և գրաֆիկայի վերջին տեխնոլոգիաների ձեռքբերումներով և նախատեսված է այն մասնագետների համար, որոնք փնտրում են ստացիոնար համակարգչի հզորության՝ էլեգանտ և տեղափոխման համար ոչ ծանր սարքում։

Ինչո՞ւ այն գրավեց մեր ուշադրությունը։ Ստորև մանրամասն կպատմենք նոթբուքի բնութագրերի և առանձնահատկությունների մասին:

 

Կրկնակի առավելություն․ ASUS Zenbook Duo 2024-ի եզակի էկրանները

ASUS Zenbook Duo 2024-ի հիմնական առանձնահատկությունը նրա հեղափոխական դիզայնն է՝ երկու լիարժեք OLED էկրաններով, որոնք ապահովում են անզուգական բազմաֆունկցիոնալ աշխատանք և ստեղծագործելու համար նոր հնարավորություններ: Այս երկու 14 դյույմանոց FHD (1920 x 1200) էկրանները ոչ միայն բարելավում են արտադրողականությունը լրացուցիչ աշխատանքային տարածքի շնորհիվ, այլև առաջարկում են պատկերի բացառիկ որակ՝ OLED տեխնոլոգիայի օգնությամբ:

Առաջին էկրանը ծառայում է որպես հիմնական, որի վրա օգտատերերը կարող են կատարել իրենց հիմնական առաջադրանքները, մինչդեռ երկրորդը մեծացնում է արտադրողականությունը՝ տրամադրելով լրացուցիչ տարածք գործիքների պանելի,, հաղորդակցման համար նախատեսված հավելվածների կամ բրաուզերում բազմաթիվ պատուհաններ բացելու նպատակով: Այն իդեալական է վիդեո խմբագրման, գրաֆիկական դիզայնի կամ ծրագրավորման մասնագետների համար, որոնք անընդհատ բազմաթիվ գործիքներից և տվյալներից օգտվելու կարիք ունեն:

Յուրաքանչյուր էկրանն ունի ընդամենը 0,2 մվ արձագանքման ժամանակ, առավելագույն պայծառություն՝ 500 կդ/մ² և անհավանական 1,000,000:1 ցայտագունության հարաբերակցություն՝ խորը սև երանգների և վառ գույների համար: DCI-P3 գունային տարածության 100%-ով ծածկելը և VESA Display HDR True Black 500 սերտիֆիկացումը ապահովում են գունային ճշգրտությունը, որը կարևոր է պրոֆեսիոնալ պատկերների և վիդեո հետ աշխատելու համար: Բացի դրանից, 70%-ով նվազեցնելով կապույտ լույսի վնասակար արտանետումները։ Այսինքն, երկար աշխատելու դեպքում ավելի քիչ եք վնասում աչքերը:

Ցանկացած առաջադրանքի համար նոթբուք օգտագործելու սցենարներ

Երկու էկրաններով հագեցած ASUS Zenbook Duo-ն առաջարկում է յուրահատուկ ճկունություն և հարմարեցված է տարբեր օգտագործման սցենարներին:

  • «Սովորական նոթբուք» ռեժիմում այն ​​կարող է օգտագործվել ինչպես ստանդարտ նոթբուք, որտեղ ստեղնաշարը գտնվում է իր սովորական տեղում՝ ներքևի էկրանի վրա և իդեալական է ամենօրյա աշխատանքի համար:
  • «Համատեղ աշխատանքի» դեպքում նոթբուքը կարող է լինել հորիզոնական դիրքում․ երկու էկրանները պտտվուն են 180 աստիճանով՝ հեշտացնելով հաղորդակցությունը և քննարկումը գործընկերների կամ ուսանողների միջև:
  • Մեծ մոնիտոր նախընտրողների համար «դեսքթոփ» ռեժիմը թույլ է տալիս էկրաններն օգտագործել ուղղահայաց դիրքով՝ ViewMax ռեժիմում ստեղծելով համակցված 50 սմ անկյունագծով աշխատանքային տարածք:
  • «Վիրտուալ ստեղնաշարով» նոթբուքը հարմար է թվային մուտքագրումը նախընտրողների համար։ Այս ռեժիմում այլ առաջադրանքների համար բացվում է հավելյալ տարածք:
  • Վերջապես, «երկու էկրանի և ստեղնաշարի» ռեժիմի շնորհիվ օգտատերերը կարող են հարմարեցնել իրենց էկրանների անկյունը 40-ից 70 աստիճան ներկառուցված տակդիրի օգնությամբ՝ ապահովելով օպտիմալ դիտման անկյուններ և հարմարավետություն երկար աշխատանքի համար:
  • Նոթբուքն նաև ունի պատյան, որը կարող է օգտագործվել որպես տակդիր։ 

Այսպիսով, բազմաթիվ ռեժիմներով օգտագործումը Zenbook Duo-ն դարձնում է իդեալական ուղեկից տարբեր իրավիճակների և աշխատանքային պայմանների համապատասխան:

Բնութագրերի մանրամասն ուսումնասիրում

Նորարաությունը մարմնավորող արտադրողականությունը․ ASUS Zenbook Duo 2024-ի հզորությունը ապահովում են Intel Core Ultra 7 և Ultra 9 պրոցեսորները: Այս պրոցեսորներն ունեն ապշեցուցիչ արագություն և արտադրողականություն․ 1,4 ԳՀց բազային հաճախականություն, որը հասնում է մինչև 4,8 ԳՀց Ultra 7-ի դեպքում և 2,3 ԳՀց բազային հաճախականություն, որը հասնում է մինչև 5,1 ԳՀց Ultra 9-ի համար: Յուրաքանչյուր մոդելի 16 միջուկը և 22 հոսանքները երաշխավորում են, որ բազմաֆունկցիոնալ աշխատանքը ոչ միայն հնարավոր է, այլև զարմանալիորեն արդյունավետ է: Intel AI Boost NPU-ի առկայությունը հնարավորություն է տալիս ավելի արագ կատարել արհեստական ​​ինտելեկտի հետ կապված առաջադրանքները:

Նոր սերնդի գրաֆիկայի արտադրողականությունը․  Intel Arc Graphics-ի ինտեգրումը նոր վիզուալիզացիայի և գրաֆիկական դիզայնի հնարավորություններ է բացում Zenbook Duo-ի օգտատերերի համար: Գրաֆիկական ինտենսիվ խաղերից մինչև բարդ 3D մոդելավորում և վիդեո նախագծեր․ Zenbook Duo-ն լուծում է յուրաքանճյուր խնդիր՝ ապահովելով առանց դադարների ճշգրիթ պատկեր:

Օպերատիվ հիշողություն և տվյալների պահեստավորում. 16 ԳԲ կամ 32 ԳԲ LPDDR5X օպերատիվ հիշողություն ունեցող Zenbook Duo-ն բոլոր հավելվածների ու ծրագրերի սահուն  աշխատանքը առանց ընդհատումների: 1 TB կամ 2 TB NVMe PCIe 4.0 SSD-ով պահեստավորման տարբերակներն ապահովում են ակնթարթային մուտք դեպի ձեր ֆայլերը և տվյալները։ Ցանկացած ծավալի նախագծերը բեռնվում են հեշտորեն և շատ արագ:

Էկրան, որը կյանքի է կոչում ձեր գաղափարները. Zenbook Duo-ի 14 դյույմանոց FHD OLED էկրանը ոչ միայն օժտված է արագ արձագանքման 0,2 մվ արագությամբ և 60 Հց թարմացման արագությամբ, այլև առաջարկում է բացառիկ պայծառություն և ցայտագույություն: 100% DCI-P3 աջակցությամբ և VESA Display HDR True Black 500 սերտիֆիկացլիայով էկրանն ապահովում է գունային անթերի վերարտադրություն և սև գույնի խորը երանգներ՝ դարձնելով յուրաքանչյուր դետալ ավելի վառ։ 

Միացում և ինտերֆեյսերը. USB 3.2 Gen1 Type-A և երկու Thunderbolt 4 միկցիչնեչով Zenbook Duo-ն ապահովում է տվյալների արագ փոխանցում և միացում բազմաթիվ արտաքին սարքերին: HDMI 2.1 TMDS-ը և համակցված աուդիո միակցիչն ընդլայնում են միացման հնարավորությունները, ինչի արդյունքում ավելի հեշտ է կիսվել  բովանդակությամբ կամ ստեղծել բազմաչափ աշխատանքային տարածքներ:

3 for Armenian.jpg (229 KB)

Կառավարման և ինտերֆեյսերի նորարություն

 

Ստեղնաշարի հարմարավետություն. ASUS Zenbook Duo 2024-ն առաջարկում է յուրահատուկ Soft ստեղնաշար, որը համատեղում է հարմարավետությունն ու ճշգրտությունը 1,4 մմ սեղմելու խորության շնորհիվ: Այս ստեղնաշարն ապահովում է օպտիմալ շոշափելի արձագանք և բարելավված էրգոնոմիկա:

Թաչփադի ճշգրտությունը. Precision գերճշգրիտ թաչփադն ունի սահուն կուրսորի կառավարում և աջակցում է ժեստերը՝ նավիգացիայի և բազմաֆունկցիոնալ աշխատանքի բարելավման նպատակով:

Ընդլայնված միացման հնարավորություններ. Zenbook Duo 2024-ն հագեցած է մի շարք միակցիչերով և ինտերֆեյսերով՝ ճկուն միացում ապահովելու նպատակով: Երկու Thunderbolt 4-երի միջոցով օգտատերը կարող է միացնել բարձր արագությամբ արտաքին սարքերը, ներառյալ լրացուցիչ էկրանները և միացման կայանները՝ ընդլայնելով աշխատանքային տարածքը: USB 3.2 Gen1 Type-A և HDMI 2.1 TMDS-ն ավելի են մեծացնում կապի ճկունությունը՝ հեշտացնելով Zenbook Duo-ի ինտեգրումը ցանկացած աշխատանքային միջավայրին:

 

Մուտք գործելու պարզեցված համակարգ. ներկառուցված FHD տեսախցիկի և Windows Hello-ի աջակցության շնորհիվ հնարավոր է արագ, անվտանգ և առանց գաղտնաբառի օգտագործման մուտք գործել համակարգ։

Մուլտիմեդիա և կապ

Harman/kardon աուդիո համակարգը՝ Smart Amp տեխնոլոգիայի և ներկառուցված խոսափողերի հետ միասին ապահովում է բարձրորակ աուդիոյի որակ ցանկացած նպատակի համար՝ սկսած մեդիա բովանդակությունից մինչև վիդեոկոնֆերանսներ:

Դիտարկենք այդ համակարգի առավելությունները

Harman/kardon. ASUS Zenbook Duo 2024-ն առաջարկում է բարձրակարգ ձայն ներկառուցված harman/kardon բարձրախոսների շնորհիվ: Smart Amp տեխնոլոգիան ապահովում է ավելի խորը, հարուստ ձայն՝ բարելավելով ձայնի որակը ինչպես երաժշտության, այնպես էլ ֆիլմեր դիտելու դեպքում:

Առանց աղմուկի տեսազանգեր. ի FHD տեսախցիկի շնորհիվ Zenbook Duo-ի օգտատերերը կարող են վայելել բարձրորակ տեսազանգերը: Windows Hello-ի աջակցությունն ապահովում է լրացուցիչ հարմարավետություն և անվտանգություն՝ թույլ տալով արագ ապակողպել նոթբուքը և օգտագործելով դեմքի ճանաչման համակարգը:

Wi-Fi 6E-ով և Bluetooth 5.3-ով աննախադեպ միացում. Zenbook Duo-ն համալրված է Wi-Fi 6E-ով և Bluetooth 5.3-ով, որոնք ապահովում են արագ և կայուն ինտերնետ և տվյալների միացում:

Ստիլուսի աջակցությունը մեծացնում է երկրորդ էկրանի ֆունկցիոնալությունը՝ Zenbook Duo-ն վերածելով հզոր գործիքի՝ անմիջապես էկրանին նկարելու, նշումներ անելու կամ փաստաթղթերը խմբագրելու համար: Այս սարքն իդեալական է ոչ միայն աշխատելու, այլև ստեղծագործելու, սովորելու և զվարճանալու համար:

 

Ամփոփում

ASUS Zenbook Duo 2024-ն օգտատերերին առաջարկում է ոչ միայն մեկ սարք, այլ արտադրողականության և կրեատիվության համար ամբողջական լուծում:

Երկու լիարժեք OLED էկրաններով, հզոր Intel Core Ultra պրոցեսորներով և բարձրորակ Intel Arc գրաֆիկայով հագեցած այս սարքը նոր ստանդարտներ է սահմանում ուլտրաբուքերի աշխարհում: Անկախ նրանից՝ դուք պրոֆեսիոնալ գրաֆիկայի մասնագետ եք, վիդեո խմբագիր, ծրագրավորող, թե պարզապես օգտագործում եք նոթբուքը զվարճանալու կամ թեթև առաջադրանքների համար, Zenbook Duo-ն ապահովում է անհրաժեշտ հզորությունը, ճկունությունը և հարմարավետությունը:

Լրացուցիչ գործառույթների շնորհիվ, ինչպիսիք են ճշգրիտ թաչփադը և խելացի աուդիո համակարգը, Zenbook Duo-ն իդեալական սարք է շարժականությունը, ոճը և արդյունավետությունը գնահատողների համար։ Թեթև, կոմպակտ դիզայնով և երկար մարտկոցի կյանքով այս նոթբուքը լավագուն ուղեկիցն է անընդհատ շարժման մեջ գտնվողների համար։ 

ASUS Zenbook Duo 2024-ը ապագայի ընտրություն է, որտեղ ջնջվում են ստացիոնար և շարժական սարքերի միջև սահմանները: Սա ներդրում է, որը ոչ միայն կբավարարի ձեր կարիքները, այլև կմնա ակտուալ մի քանի տարվա ընթացքում՝ սարքում օգտագործված առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ:

Հաճելի բոնուս ASUS-ից. խաղացեք, ուսումնասիրեք և շահեք մրցանակներ:

ԱՊՀ երկրներում նոր ASUS Zenbook Duo 2024-ի վաճառքի մեկնարկի հետ համատեղ՝ ASUS ապրանքանիշը սկսում է նոթբուքի խաղարկություն՝ «ASUS արկածներ» ինտերակտիվ կրթական խաղում: Մասնակիցները պետք է կառավարեն մի կերպարի, որը հաղթահարում է տարբեր խոչընդոտներ և զարգացնում իր հմտությունները: Յուրաքանչյուր մակարդակի խաղի տարրերը խորհրդանշում են առաջատար նոր պրոդուկտի տարբեր գործառույթներն ու բնութագրերը:

2024 թվականի մարտի 11-ից մինչև ապրիլի 15-ը խաղի յուրաքանչյուր փուլում հաղթողները կստանան Microsoft 365 ակտիվացման կոդեր, իսկ եզրափակչում խաղացողներին սպասում է գլխավոր մրցանակը՝ Zenbook Duo 2024 նոթբուքը: Փուլերի արդյունքները կհրապարակվեն ASUS CIS-ի սոցիալական հարթակներում:

«ASUS արկածները» ASUS Zenbook նոթբուքերի վերջին տեխնոլոգիաները ուսումնասիրելու միջոց է, որի ընթացքում կարող եք համատեղել խաղը, սովորելը և զվարճանքը: