Բացել լրահոսը Փակել լրահոսը
Csdsapture
A A
Բիզնես

Առանց հանքարդյունաբերության անհնար է «կանաչ» տեխնոլոգիաների առաջընթացը․ Ավստրալացի բնապահպան

Երևանում այսօր կայացել է «Կայուն զարգացում և ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրով «Robust Armenia» կոնֆերանսը։

«Կայուն զարգացումը անկայուն միջավայրի պայմաններում»  պանելային քննարկմանը մասնակցել են Կոնվերսբանկի եւ Յունիբանկի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրենը և «Do Something» կազմակերպության հիմնադիր-տնօրեն, հասարակական գործիչ, բնապահպան Ջոն Դին։

Հարց ու պատասխանի ընթացքում կոնֆերանսի հյուրին՝ Ջոն Դիին ուղղված հարց հնչեց, թե ի՞նչ կարծիք ունի նա հանքարդյունաբերության ապագայի վերաբերյալ:

«Ավստրալիան ունի ահռելի հանքարդյունաբերության ոլորտ, կան բազմաթիվ հանքարդյունաբերող ընկերություններ, որոնք շատ բարձր մակարդակով պահպանում են ԲՍԿ չափանիշները։ Իհարկե, կան նաև վատ օրինակներ, բայց մենք պետք է հասկանանք, որ առանց հանքարդյունաբերության անհնար է «կանաչ» տեխնոլոգիաների առաջընթացը, արևային պանելների, էլեկտրամեքենաշինության արտադրությունը և այլն»,- նշել է ավստրիալացի բնապահպանը՝ հավելելով, որ Հայաստանը նույնպես կարող է դառնալ բարձր մակարդակի հանքարդյունաբերություն ունեցող երկիր, եթե պատշաճ ուշադրություն դարձվի բնապահպանական, սոցիալական և կառավարչական չափանիշներին։