Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Պատերազմը ավելի շուտ էր հնարավոր կանգնեցնել, սակայն Փաշինյանը․․․․» (տեսանյութ)

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե իբր ՀԱՊԿ-ը «դժվարության մեջ լքել է Հայաստանը», իրականությանը չեն համապատասխանում, Անթալիայում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է  РИА Новости-ն։

«2022 թվականի աշնանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Երևանում կայացած արտգործնախարարների հանդիպմանը, բառ առ բառ, մինչև վերջին ստորակետը  համաձայնեցրեցինք ՀԱՊԿ խաղաղապահների մանդատի տեքստը Հայաստանի տարածքում։

Պայմանավորված է եղել, մինչև ուշ երեկո մենք սրանով էինք զբաղված, բոլորը հաստատեցին, որ փաստաթուղթը պատրաստ է։ Առավոտյան այն ներկայացվեց ՀԱՊԿ գագաթնաժողովի, պետությունների ղեկավարների հաստատման՝ որպես ԱԳՆ-ների և պաշտպանության համաձայնեցված փաստաթուղթ։ Բոլորը կողմ էին, բացի Նիկոլ Փաշինյանից, ով ասաց, որ Երեւանին այս փաստաթուղթը չի գոհացնում, քանի որ ՀԱՊԿ-ը հանդես չի եկել Ադրբեջանի գործողությունների կտրուկ դատապարտմամբ»,- ասել է Լավրովը։