Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս․ Լավրով (տեսանյութ)

 Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և հետևություններ կանի սեփական գործնական քայլերը պլանավորելիս։

Նա նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնությանն այլընտրանք չկա Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։

«Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության անհաջող արդյունքների հետևանքով վերջին ամիսներին Երևանից կշտամբանքներ են հնչում Մոսկվայի հասցեին։ Հայաստանի ղեկավարության շուրթերից ամեն օր հնչող հայտարարությունները ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում», հայտարարել է նա։