Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք ուշ գլխի ընկանք, որ ՀԱՊԿ-ը չի աշխատում․ ՔՊ (տեսանյութ)

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այս իշխանության պաշտոնավարման վեց տարիների ընթացքում բազմաթիվ իրողություններ ի հայտ եկան։

«Եվ, հետեւաբար, յուրաքանչյուր իրողություն իր հետեւից պետք է բերի որոշակի դատողություններ, որոշումներ ու գործողություններ։ Եվ այս համատեքստում պետք է դիտարկել յուրաքանչյուր գործողություն։ Հիմա նույն տրամաբանությամբ, ցավոք, ուշ գլխի ընկանք, որ ՀԱՊԿ անվտանգային կառույցը չի աշխատում։ Բայց սա, ըստ էության, ոչինչ չի նշանակում, սա նշանակում է, որ պահին խնդիր է առաջանում, պետք է գնալ ու այդ խնդիրը լուծել, թողնել, որ այդ խնդիրը մնա մեզ հետ տասնամյակներով»,- ասաց նա։