Բացել լրահոսը Փակել լրահոսը
bcdd04f066554e1fc434a20b119a0990_1709053544
A A
Հասարակություն

Անչափահաս տղան, չունենալով վարելու իրավունք, «Նիսսան»-ով հարվածել է Արաբկիրի թաղապետարանի, ՔԿ-ի և այլ ավտոմեքենաների

Այսօր՝ փետրվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17։10-ի սահմաններում Գյուրջյան փողոցում 18-ամյա Տիգրան Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan X-Trail», «Toyota Camry», «Ford», «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաներին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել իրավապահները:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են թույլատրելի հատվածում կայանված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։

Կայքը հայտնում է, որ «Nissan Teana»-ի վարորդը Տիգրան Մ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

«Nissan Teana»-ը հաշվառված է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հաշվեկշռում, իսկ «Toyota Corolla»-ն՝ ՀՀ Քննչական կոմիտեի հաշվեկշռում։