Բացել լրահոսը Փակել լրահոսը
739613b8ab5296ca4b57078b903d16e3_1708945104
A A
Հասարակություն

Արտակարգ դեպք՝ Երևանում. Արաբկիրում հայտնաբերվել է կասկածելի պայթուցիկ. Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է, գրում է Shamshyan.com-ը։

 Մի ամբողջ բարձրահարկ շենքերի տարածք ՀՀ ոստիկանոության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով, Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի հրամանով տարածքները սահմանազատել են:  Այս պահին տեղում աշխատում են Ազգային անվտանգության ծառայության հատուկ խմբերը:Տեղում է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Ժամանել են նաև Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը:

Մանրամասները՝ քիչ ուշ: