Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Հասարակություն

Հրդեհ է բռնկվել Երեւանի շենքերից մեկի չշահագործվող ծխատար խողովակում

Փետրվարի 25-ին, ժամը 10:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի տանիքից ծուխ է նկատվում։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի չշահագործվող ծխատար խողովակում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։18-ին, մարվել՝ 11։28-ին։ Ծխատար խողովակում այրվել են կուտակած աղբ, փայտ (մոտ 2 խմ) և ջերմահարվել 2-րդ հարկի բնակարաններց մեկի պատը: