Բացել լրահոսը Փակել լրահոսը
երկրաշարժ
A A
Հասարակություն

Չինաստանում՝ Ղրղզստանի հետ սահմանին, մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Չինաստանում Ղրղզստանի հետ սահմանի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Չինաստանի Ակսու քաղաքից 155 կմ դեպի արևմուտք և Ղրղզստանի Կըզըլ-Սուու գյուղից 127 կմ հարավարևելք։