Բացել լրահոսը Փակել լրահոսը
eeca24e7b8e4196c7721b5423eb2ef86_1708840257
A A
Հասարակություն

Կոտայքում մեքենան մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զոհ

Այսօր՝ փետրվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ ժամը 02:45-ի սահմանում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Արտավազ գյուղի 1-ին փողոցում, Nissan Tiida-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 1 փողոցի բնակչին պատկանող Волга մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և մխրճվել բնակչի տան մեջ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել վնասված տան տերերը և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ 

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։