Բացել լրահոսը Փակել լրահոսը
1130695
A A
Հասարակություն

Փարիզի կենտրոնում հրդեհվել է բազմահարկ շենք, կան տուժածներ

 Փարիզի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Փարիզի 12-րդ թաղամասում գտնվող Լիոնի փողոցում հրդեհ է բռնկվել, որի մարման աշխատանքներում ներգրավվել է մոտ 40 միավոր տեխնիկա և 120 հրշեջ»,- ասված է հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ։

Հրդեհը բռնկվել է հինգ հարկանի շենքի չորրորդ հարկում։ Հրշեջ-փրկարարները օգնություն են ցուցաբերել չորս անձի, ովքեր հայտնվել են արտակարգ իրավիճակում։