A
A
Թբիլիսիում նշվել է մեծ բանաստեղծի ծննդյան և ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի 155-ամյակի առթիվ, Թբիլիսիում նշվել է մեծ բանաստեղծի ծննդյան և ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը։
Ինչպես տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, տոնական միջոցառումները մեկնարկել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում, որտեղ մատուցվել է հոգեհանգստյան կարգ։
Այնուհետև Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Թումանյանի թիֆլիսյան հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը և բանաստեղծուհի Ռուզան Հովասափյանի «Հարություն» գրքի շնորհանդեսը, որին հաջորդել է միմյանց գիրք նվիրելու արարողությունը։








